Օմանը շահագրգռված է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման գործում

Օմանը շահագրգռված է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման գործում

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Օմանի Սուլթանության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Աուադ Աբդ ալ Ռահման ալ Հասանին (նստավայրը` Մոսկվա), հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Փոխվարչապետը համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-օմանյան հարաբերություններին նոր թափ կհաղորդվի: Երկուստեք նշվեց, որ հայ և արաբ ժողովուրդների դարավոր բարեկամությունը լավ հիմք է հարաբերությունների ամրապնդման համար: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ արդեն բավականին արդյունավետ գործակցություն է ծավալվել Ծոցի մի շարք երկրների հետ, և Հայաստանը հետաքրքրված է առևտրատնտեսական կապերը զարգացնել նաև Օմանի Սուլթանության հետ:

Օմանի դեսպանն իր հերթին նշեց, որ պատրաստ է իր գործունեությամբ նպաստել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը: Նա նաև հայտնեց, որ հետաքրքրված են Հայաստանում իրականացվող տարածաշրջանային նշանակության նախագծերով` մասնավորապես Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմամբ: Դեսպանի խնդրանքով փոխվարչապետը որոշ տեղեկություններ հաղորդեց նախագծի վերաբերյալ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---