Հայաստանի, Գերմանիայի և Լիտվայի հակամենաշնորհային մարմինները ձեռնամուխ են եղել Թվինինգ ծրագրի իրագործմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում Գերմանիայի և Լիտվայի հակամենաշնորհային մարմինների հետ համատեղ սկսել է Թվինինգ գործիքի կիրառմամբ նպատակային ծրագիր, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:

«Թվինինգ ծրագրերի շրջանակում, որպես կանոն, գործընկերություն է հաստատվում անկախ պետությունների հաստատությունների և կառավարությունների միջև` փորձի փոխանակման և կոնկրետ հարցերի շուրջ համագործակցություն զարգացնելու նպատակով: Մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող այս ծրագիրն իրականացվելու է 2011-2013 թվականներին: Իրականացվող ծրագրի վերջնական նպատակը ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավումն է:

«Թվինինգ» ծրագրի «Մեկնարկային համաժողովը» տեղի կունենա փետրվարի 23-ին Երևանում, մասնակցելու են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, Լիտվայի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունների, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---