Հայաստանի ԿԲ-ն թույլ տվեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին միանալ Ria Money Transfer համակարգին

Հայաստանի ԿԲ-ն թույլ տվեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին միանալ Ria Money Transfer համակարգին

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 1-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց «ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգը», «Ապահովագրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 3/11-ը, «Ներդրումային ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 4/11-ը, «Անվանատիրոջ հաշիվների վարման նկատմամբ լրացուցիչ պահանջները» կանոնակարգ 5/07-ը:

Խորհուրդը հաստատեց ՀՀ ԿԲ 2012-2013 թթ. հուշադրամների թողարկման ծրագիրը և ՀՀ ԿԲ 2010-2011 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Ծաղիկների գեղեցկությունը» հուշադրամների շարքի «Քրքում ադամիի» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը:

Փոփոխություններ և լրացումներ կատարվեցին «Հաշվետու թողարկողների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 4/09-ում, «Արժեթղթերի պահառության գործունեությունը» կանոնակարգ 33-ում և ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգում ու ժամկետներում»:

Խորհուրդը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին «ՌԻԱ ՄԱՆԻ ԹՐԱՆՍՖԸՐ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրեց, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունy:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---