Հայաստանի նախագահը սահմանել է երկրի տնտեսական առաջնահերթությունները

Հայաստանի նախագահը սահմանել է երկրի տնտեսական առաջնահերթությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11-ին հրավիրել է խորհրդակցություն` տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, խորհրդակցությանը մասնակցել են Վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Էկոնոմիկայի, Ֆինանսների, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների, Քաղաքաշինության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, Նախագահի գլխավոր խորհրդականն ու վերահսկողական ծառայության ղեկավարը, Կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահը:

Հանրապետության ղեկավարը խորհրդակցության սկզբում ընդգծել է, որ հանդիպման նպատակը` արտաքին տնտեսական բացասական ազդակ¬ներով պայմանավորված ներկա իրողու¬թյունների պայմաններում կոնկրետ գերակայությունների սահմանումն է և քննարկման արդյունքում` միասին նախատեսված նպատակադրումներում որոշ ճշգրտումներ կատա¬րելը:

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ նախա¬տեսված որևէ ծրագրի ձգձգման կամ ուշացման դեպքում բացատրու¬թյուն¬ներ չպետք է ընդունվեն.: «Եթե մեծ, լուրջ ծրագիր է ձախողվել, անպայման պետք է հետևանքներ լինեն, այլապես բոլորս էլ գիտենք, որ ձախողված ծրագրերի արդարացման համար պատասխանատուները կարող են տասից ավելի արդարացումներ բերել»,- ասել է նախագահը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---