Սերժ Սարգսյան. Դրամի արժևորումը տնտեսության և ներքին արտադրողի համար անբարենպաստ և անընդունելի երևույթ է

Սերժ Սարգսյան. Դրամի արժևորումը տնտեսության և ներքին արտադրողի  համար անբարենպաստ և անընդունելի երևույթ է

PanARMENIAN.Net - Դրամի արժևորումը տնտեսության և ներքին արտադրողի համար անբարենպաստ և անընդունելի երևույթ է: Այդ մասին մարտի 11-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի կարծիքով, այդպիսի երևույթները Հայաստանին տևական ժամանակ խանգարել են, նա վստահություն է հայտնել, որ Հայաստանում նման զարգացումներ չեն լինի: «Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ ազգային արժույթի փոխարժեքը ձևավորվում է որպես հետևանք արտարժութային հոսքերի, իսկ բոլոր կանխատեսումները խոսում են այն մասին, որ մենք ունենալու ենք դրամի շատ դանդաղ ու կայուն արժեզրկում` առանց որևէ նկատելի թռիչքների ողջ տարվա ընթացքում»,- Սերժ Սարգսյանի խոսքն է հաղորդում ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Սերժ Սարգսյանը նման զարգացումը «նորմալ և բարենպաստ է համարել տնտեսվարողների և, առաջին հերթին, արտահանողների համար»:

Խորհրդակցությանը մասնակցել են Վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Էկոնոմիկայի, Ֆինանսների, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների, Քաղաքաշինության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, Նախագահի գլխավոր խորհրդականն ու վերահսկողական ծառայության ղեկավարը, Կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---