Իրանը խոստանում է բենզինի հուսալի արտահանող դառնալ, այդ թվում դեպի Հայաստան15 մարտի 2011 - 21:49 AMT PanARMENIAN.Net - Իրանի նավթամթերքի բաշխման ազգային ընկերության գլխավոր տնօրեն Ֆարիդ Ամերի հայտարարել է, որ նպատակային սուբսիդիաների հատկացման հետ մեկտեղ նավթամթերքի սպառման ոլորտում խնայած գումարը կազմել է 1,8 մլրդ դոլար, և գալիք տարում Իրանը բենզինի հուսալի արտահանող կդառնա, հաղորդում է «ԻՐԻԲ նյուզը»: Երևանը և Թեհրանը փետրվարի 12-ին պայմանավորվածության են հանգել Հայաստանին 1.5 լիտր բենզին և դիզելային վառելիք տրամադրելու մասին: «Ըստ համաձայնագրի, Իրանն ամեն օր Երևան է արտահանելու 750 հազար լիտր բենզին և 750 հազար դիզվառելիք»,- հայտնել է Իրանի նավթարդյունաբերության նախարարի տեղակալ Ալիրեզ Զեյգամին Թեհրանում ՀՀ բնապահպանության նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպման ժամանակ: Հայաստանը և Իրանը մտադիր են մինչև 2014-ը կառուցել 8 դյույմ լայնությամբ 365 կմ-անոց նավթատար: Այդ ծրագրի շուրջ պայմանավորվածության կողմերը հանգել են հունվարին Ալիրեզ Զեյգամիի՝ Երևան կատարած այցի շրջանակներում: Բացի դրանից, կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնումը էներգետիկ և գազային ոլորտներում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |