Հայտնի է դարձել, թե երբ տեղի կունենա ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցմանը նվիրված միջազգային խորհրդաժողովը

Հայտնի է դարձել, թե երբ տեղի կունենա ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցմանը նվիրված միջազգային խորհրդաժողովը

PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը ապրիլի 27-28-ին Երևանում կազմակերպում է միջազգային խորհրդաժողով՝ նվիրված ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել նախարարության մամլո ծառայությունում:

Ըստ աղբյուրի, խորհրդաժողովին մասնակցելու համար հրավիրվել են տարբեր միջազգային ներդրումային ընկերությունների, բանկերի ներկայացուցիչներ, ինչպես նաև սարքավորումների առաքիչներ:

Հայաստանում գործում է տարածաշրջանի միակ ատոմակայանը՝ ռուսական ՎՎԷՌ-440 առաջին սերնդի ռեակտորով: Կայանը շահագործման է հանձնվել 1976թ., 1989թ. երկու էներգաբլոկների աշխատանքը կասեցվեց, ելնելով քաղաքական հանգամանքներից և հանրային կարծիքի ճնշման տակ: ՀԱԷԿ-ը երկրորդ անգամ գործարկվեց 1995թ. նոյեմբերին, այժմ գործում է միայն երկրորդ էներգաբլոկը՝ արտադրելով էլեկտրաէներգիայի 40-50 տոկոսը: Ըստ փորձագետների, այն կաշխատի մինչև 2016 թվականը:

Հայաստանը մտադիր է նոր էներգաբլոկ կառուցել՝ 1000 ՄՎտ հզորությամբ: Ըստ էներգետիկայի նախարարության, նախագիծը կարժենա մոտ 5 մլրդ դոլար: ՀՀ-ն ու ՌԴ-ն միջկառավարական համաձայնագիր են կնքել Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի և նոր ատոմակայանների կառուցման ոլորտում համագործակցության մասին: Ինչպես հայտարարել էր Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, Ռուսաստանը կարող է ֆինանսավորել նոր ատոմակայանի կառուցման 20 տոկոսը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---