Երևանում քննարկել են «Ազատ տնտեսական գոտիների» մասին օրինագիծը. սահմանվել են «խաղի կանոնները»29 մարտի 2011 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Մարտի 29-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը կազմակերպել էր «Ազատ տնտեսական գոտիների» մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Ներկայացնելով օրկնագիծը՝ EIF հիմնադրամի իրավաբան Արթուր Մելիքյանն ասել է, որ օրինագծում հաստատվել են խաղի հիմնական կանոնները, իսկ դրանց կատարումը դրվում է այդ ազատ գոտիների կառավարիչների վրա: Ըստ նրա, օրենքով նախատեսվում է նաև ամրագրել արտոնությունները առանձին ընկերությունների ու ազատ տնտեսական գոտների համար, կախված ՀՀ կառավարությանը ներկայացված ծրագրերից: Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարարության փոքր ու միջին ձեռնարկատիրության վարչության պետ Արմեն Եգանյանն ընդգծել է, որ օրենքն ուղղված է տարածաշրջանային զարգացմանն ու տնտեսության առանձին ոլորտների զարգացմանը: Անդրադառնալով օրինագծի թերություններին՝ Գյումրու տեխնոպարկի ստեղծման ծրագրի անկախ փորձագետ Գագիկ Գաբրիելյանն ասել է, որ այն պետք է ուղղված լինի վարչարարության կրճատմանը, ոչ թե հարկային արտոնություններ սահմանի: Գաբրիելյանը հավելել է նաև, որ օրենքում հստակեցված չէ ապրանքի արտադրման հավաստագրի տրամադրման գործընթացը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |