ԵՄ-ն ներկայացնում է Արևելյան գործընկերության երկրներում ՓՄՁ-ին աջակցության East Invest նոր ծրագիրը

ԵՄ-ն ներկայացնում է Արևելյան գործընկերության երկրներում ՓՄՁ-ին աջակցության East Invest նոր ծրագիրը

PanARMENIAN.Net - Եվրոպական Միությունը East Invest նոր տարածաշրջանային ծրագիր է նախաձեռնել փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելու միջոցով Արևելյան գործընկերության երկրների հետ առևտրի և ներդրումների զարգացման համար: Ծրագիրը կներկայացվի մարտի 31-ին Բրյուսելում:

Ծրագրի ներկայացմանը նվիրված միջոցառմանը ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների ձեռնարկատիրական կառույցների ներկայացուցիչները կքննարկեն ծրագրի գործողությունների պլանը: ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտնել է, որ East Invest ծրագիրն ուղղված է ԵՄ հետ ինտեգրման ուղղությամբ տնտեսական փոխակերպումների ճանապարհին Արևելյան գործընկերության երկրներին աջակցությանը:

Այս տարածաշրջանային նախագծի համար ԵՄ-ն 8,75 միլիոն եվրո է հատկացրել, հաղորդում է ԱՊԱ-ն:

Արևելյան գործընկերության ծրագիրը գործարկվեց 2009 թվականին և ուղղված է ԵՄ հետ վեց երկրների` Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի մերձեցմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---