Ստուգումները հաստատեցին «Աշտարակ կաթի» պանրի բարձր որակը

Ստուգումները հաստատեցին «Աշտարակ կաթի» պանրի բարձր որակը

PanARMENIAN.Net - «Աշտարակ կաթ» ընկերությունը, ողջունելով հայրենական արտադրության ապրանքատեսականու որակի բարձրացմանն ուղղված ՀՀ Կառավարության բոլոր ջանքերն ու գործողությունները և միաժամանակ արձագանքելով վերջին օրերին ԶԼՄ-ներում կաթնամթերքի ու մասնավորապես պանրի որակին առնչվող հրապարակումներին, տեղեկացնում է, որ ընկերության «Լոռի» տեսակի պանիրը համալիր հետազոտության է ենթարկվել արդեն իսկ 2010 թ. տարեվերջին: Հետազոտությունների արդյունքները վկայում են, որ «Աշտարակ կաթի» «Լոռի» պանիրն իր ֆիզիկաքիմիական և մանրէաբանական ցուցանիշներով համապատասխանում է ՀՀ կառավարության «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջներին»:

«Աշտարակ կաթը» հավաստիացնում է, որ ընկերությունը մշտապես առաջնորդվում է սպառողներին որակյալ և առողջարար կաթնամթերքով ապահովելու սկզբունքով, հաղորդում է «Աշտարակ կաթ» ընկերության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---