ԱԷԿ-ի 2-րդ բլոկում էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարեցվել է նորոգման աշխատանքների նպատակով

ԱԷԿ-ի 2-րդ բլոկում էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարեցվել է նորոգման աշխատանքների նպատակով

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին` ժամը 13:45-ին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ բլոկում դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Ըստ ատոմակայանի աշխատանքային կանոնակարգի` տարեկան մեկ անգամ նախատեսվում է կայանում իրականացնել էներգաբլոկի պրոֆիլակտիկ նորոգման և մաքրման աշխատանքներ: Այս օրերի ընթացքում կկատարվեն ատոմակայանի էներգաբլոկի ընթացիկ նորոգման, ինչպես նաև` տուրբինային կոնդենսատորների մաքրման աշխատանքներ:

ԱԷԿ-ում էներգաարտադրությունը կվերսկսվի ապրիլի 7-ին մեկ տուրբոագրեգատով, իսկ մյուս տուրբոագրեգատի մաքրման աշխատանքները կշարունակվեն: ԱԷԿ-ը ամբողջ հզորությամբ էներգաարտադրության ցանցին կմիանա ապրիլի 19-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---