2011-ին «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբը» մտադիր է ավելացնել բիզնեսի վարկավորման ծավալները11 ապրիլի 2011 - 15:18 AMT PanARMENIAN.Net - «Ընթացիկ տարում մեծ ուշադրություն է հատկացվելու փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը»,- ասել է «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանը: «Այս տարվա առաջին եռամսյակում մեր կողմից ՓՄՁ վարկավորմանն արդեն ուղորդվել է 2 մլն դոլար, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է ևս 10 մլն դոլար»,- նշել է Բարսեղյանը: «Դա օրինաչափ է. ճգնաժամը նահանջում է, տնտեսությունն ակտիվանում: Ելնելով դրանից, մենք մեր համար ՓՄՁ զարգացումը համարում ենք հեռանկարային ուղղություն: 2010-ին բանկն արդեն մտել է ՀՀ ԿԲ ծրագրով վերաֆինանսավորման ծրագրով նախատեսված ՓՄՁ վարկավորման առաջատարների եռյակի մեջ: ՓՄՁ վարկավորման ծավալների ավելացումն ընկած է մինչև 2013-ը բանկի ռազմավարական զարգացման ծրագրի հիմքում, որի համաձայն ՓՄՁ վարկավորմանը նախատեսվում է հատկացնել 30 մլն դոլար: Բարսեղյանը հաղորդել է, որ վարկավորումն իրականանալու է ինչպես սեփական աղբյուրներից, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ներգրավված միջոցներից: «Հիմա պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԲ-ի հետ «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն արտոնյալ պայմաններով ՓՄՁ ֆինանսավորման Համաշխարհային բանկի պետական ծրագրի մեջ ընդգրկելու ընթացակարգը սկսելու մասին: Մոտ օրերս սպասում ենք նրանց մասնագետներին ժամանմանը: Հիմա մենք կարող ենք վարկեր տրամադրել տարեկան 12-14 տոկոս տոկոսադրույքով դրամով և դոլարով մինչև 7 տարի մարման ժամկետով: Վարկավորումն իրականացվում է տնտեսության բոլոր ոլորտներում, մասնավորապես, առևտրի, հասարակական սննդի, ծառայությունների և արտադրության»,- ասել է Բարսեղյանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |