Աշոտ Թավադյան. Հայաստանում գազի գինը զգալիորեն ցածր է, քան այլ երկրներում11 ապրիլի 2011 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գազի գինը զգալիորեն ցածր է, քան այլ երկրներում և հարկավոր է մտածել ոչ թե գազի գինը նվազեցնելու, այլ այն մասին, թե ինչպես թույլ չտալ, որ այն բարձրանա, գտնում է տնտեսագիտական գիտությունների դոկտոր Աշոտ Թավադյանը: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով ՀՅԴ հայտարարությունը գազամատակարարման մասին, մասնավորապես, «ՀայՌուսԳազարդի» մարժայի փոփոխությունը, գազի սակագների որոշման մեթոդաբանությունը խոշոր ձեռնարկությունների ու առանձին անհատների համար: Ըստ Թավադյանի, Մոլդովայում, որը որպես օրինակ է բերվում Հայաստանում, գազի գինը 304 եվրո է և դա, հաշվի առնելով այն, որ Մոլդովան տարանցիկ երկիր է և դաշտավայրային: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը պետք է մտածի աշխատավարձերի ու թոշակների ինդեքսավորման, բարձրացման մասին, որպեսզի գազի գինը բարձր չթվա մարդկանց: Թավադյանի հետ համամիտ էր Հայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը և ԱԺ տնտեսական հարցերի մշտական կոմիտեի նախագահ Վարդան Այվազյանը: Այվազյանը հաղորդել է, որ խորհրդարանում կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի երկրի գազամատակարարման հարցերով, մասնավորապես, հաճախորդների սպասարկման համար «ՀայՌուսԳազարդի» կողմից վարձավճարների գանձման հարցը, այն դեպքում, երբ հաճախորդներից շատերը բողոքում են, որ նման հանձնաժողով չկա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |