ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին կտրամադրի 27 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն

ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին կտրամադրի 27 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն

PanARMENIAN.Net - ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի ավագ տեղակալ Ռոբերտա Մահոնին ապրիլի 30-ին Հայաստան է ժամանել քառօրյա աշխատանքային այցով, որի ընթացքում հանդիպել է ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, գործընկեր կազմակերպությունների և Սփյուռքի ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններն ու ԱՄՆ օժանդակության ծրագրերը ժողովրդավարության, տնտեսական աճի, առողջապահական ու սոցիալական բարեփոխումների բնագավառներում, ինչպես նաև Հայաստանի զարգացման մարտահրավերները:

Ռոբերտա Մահոնին Երևանում այցելեց ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող մի քանի ծրագրեր, ներառյալ` Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնը և Կանանց աջակցության կենտրոնը, որը ծառայություններ է տրամադրում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և նրանց ընտանիքներին:

Փոխտնօրենի տեղակալ Մահոնիի այցը նշանավորեց ԱՄՆ ՄԶԳ երկու տասնամյակների ընկերակցությունը Հայաստանի հետ: ԱՄՆ ՄԶԳ-ն այս տարի Հայաստանին կտրամադրի 27 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն` ուղղված աղքատության կրճատմանը, օրենքի գերիշխանության իրագործմանը, առողջապահական ծառայությունների և սոցիալական նպաստների հասանելիությանը, ինչպես նաև մասնավոր հատվածի և ենթակառուցվածքի հզորացմանը, ասվում է ԱՄՆ ՄԶԳ հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---