Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարությունը կավարտվի 2017թ. 10 օգոստոսի 2011 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2017թ.: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի «Ծրագիր-1» և «Ծրագիր-2» ներդրումային ծրագրերի շնորհանդեսից հետո: «Ծրագրի իրագործման արդյունքում կբարելավվի Եվրոպա-Կովկաս-Ասիա ճանապարհային հաղորդակցությունը»,-ասել է նա: Ընդ որում, նա հավելել է, որ Հյուսիս-Հարավը ոչ միայն տարանցիկ ճանապարհ է, այն կնպաստի նաև ներքին փոխադրումների խթանմանը: Նախարարը նշեց նաև, որ դա կլինի առաջին մակարդակի բետոնածածկ առաջին ճանապարհը Հայաստանում, որտեղ հաշվարկային արագությունը կկազմի 120 կմ, ինչի շնորհիվ Երևանից Սև ծովի ափ հնարավոր կլինի հասնել 4,5-5 ժամում: Նա հույս է հայտնել, որ շուտով կընտրվի կապալառուն և մինչև տարեվերջ շինարարությունը կմեկնարկի: Վարդանյանը հայտնել է նաև, որ շնորհանդեսին ներկայացվել էր նաև Երևանը շրջանցող երկու մայրուղիների ու «Զվարթնոց» օդանավակայանի տրանսպորտային հանգույցի վերակառուցման ծրագիրը: Հայաստանի տրանսպորտի նախարարությունը օգոստոսի 2-ին միջազգային բաց մրցույթ է հայտարարել Հյուսիս-Հարավ մայրուղու առաջին և երկրորդ ներդրումային ծրագրերի Երևան-Աշտարակ (11,71կմ), Երևան-Արարատ (38 կմ) և Աշտարակ-Թալին (42կմ) հատվածների կապալառու կազմակերպության ընտրության համար: Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ընդհանուր երկարությունը կկազմի 556 կմ՝ Իրանի հետ սահմանից մինչև վրացական սահման: Ծրագրի ֆինանսավորման մի մասը՝ 500 մլն դոլարի չափով կատարվում է Ասիական զարգացման բանկի վարկի հաշվին: Ծրագիրը թույլ կտա Հայաստանին տարանցիկ պետություն դառնալ տարածաշրջանային բեռնափոխադրումների ոլորտում, ինչպես նաև միանալ Սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ԵՄ առաքելությունը գործում է ՀՀ հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի դեմ, հակառուսական քարոզչություն տանում Նա ասել է, որ առաքելությունը հաշվետու չէ «ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ այլ շահագրգիռ երկրներին ու կառույցներին» Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Փարիզ Ավինյանը կհանդիպի Անն Իդալգոյի հետ ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը |