HSBC Բանկ Հայաստանին բաժին է ընկնում առևտրի ֆինանսավորման շուկայի 40 տոկոսը 19 սեպտեմբերի 2011 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին բաժին է ընկնում առևտրի ֆինանսավորման շուկայի 40 տոկոսը, ինչը բարձր ցուցանիշ է` հաշվի առնելով Հայաստանի տարածքում 22 առևտրային բանկերի առկայությունը: Այդ մասին սեպտեմբերի 19-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: Նրա խոսքով, հայ ձեռնարկատերերի համար բանկը միջազգային մասնագետների մասնակցությամբ կազմակերպում է սեմինարներ, «քանի որ այդ ծառայությունները հնարավորություն են տալիս թե բանկին, թե հաճախորդներին նվազեցնել ռիսկերը»: Նա նշել է, որ hայաստանյան երեք ընկերություններ` «ԱՈՒՄ»-ը, «Բյուրակն»-ը և «Մանանա Գրեյն»-ը արժանացել են «Պատվո ժապավեն»-ի (Ruban d’Honneur)` «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից հովանավորվող Եվրոպական բիզնես մրցանակաբաշխության «Նախագահի ընտրություն» անվանակարգում: Հայաստանյան բիզնես սերուցքը ներկայացնող այս երեք ընկերությունները եվրոպական 100 լավագույն և առավել դինամիկ զարգացող բիզնեսների շարքում այժմ հնարավորություն են ստացել պայքարել մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում` տասը անվանակարգերից մեկում հաղթող ճանաչվելու համար: «Պատվո Ժապավեն»-ի բոլոր մրցանակակիրները հրավիրված են ներկա գտնվել նոյեմբերի 22-ին Բարսելոնայում, Թագավոր Խուան Կառլոս Հյուրանոցում կայանալիք Եվրոպական բիզնես մրցանակաբաշխության գալա ընդունելությանը: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի մամլո ծառայության փոխանցմամբ, - «Չափազանց ուրախ ենք, որ հայաստանյան ընկերությունների համար հնարավորություն ստեղծեցինք ներկայացնել Հայաստանը և հանդես գալ սեփական հաջողություններով եվրոպական հանրության առջև: Եթե նախորդ տարի մեր կողմից Եվրոպական բիզնես մրցանակաբաշխությանը ներկայացված ընկերությունների թիվը չէր գերազանցում մեկ տասնյակը, ապա այս տարի արդեն միջազգային բիզնեսում ներգրավված լինելու ցանկություն հայտնած ընկերությունների թիվը հասավ 40-ի»: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |