17  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալը

2011-ի 9 ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանի ծառայություններից օգտվել է 1,35 մլն մարդ

2011-ի 9 ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանի ծառայություններից օգտվել է 1,35 մլն մարդ

PanARMENIAN.Net - 2011թ. հունվար- հոկտեմբերին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը փոխադրել է 1 350 019 ուղևոր` 2010 թվականի նույն ժամանակահատվածի 1 356 989 ուղևորի համեմատ, հաղորդում է Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո ծառայությունը: Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 645 632մարդ` 2010 թվականի 649 328-ի դիմաց, մեկնել է 704 387 մարդ` 2010 թվականի 707 661 -ի դիմաց:

2011թ. հունվար- հոկտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 7 810 տոննա բեռ` 2010թ. 7013 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 3651 տոննա բեռ` 2010թ. 2742 տոննայի դիմաց և ներկրվել է 4159 տոննա` 2010թ. 4271 տոննայի դիմաց:

Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 8299 ` 2010թ. 8176-ի դիմաց։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---