Բացելով սահմանը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կարելի է եռապատկել, կարծում է թուրք գործարարը

Բացելով սահմանը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կարելի է եռապատկել, կարծում է թուրք գործարարը

PanARMENIAN.Net - Թուրքիայի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է 300 մլն դոլար, սահմանի բացման դեպքում մոտակա տարիներին այն կարելի է եռապատկել: Այդ մասին Երևանում հայ-թուրքական բիզնես ֆորումի ժամանակ հայտարարեց հայ-թուրքական բիզնես խորհրդի փոխնախագահ, համահիմնադիր Նոյան Սոյակը:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ նա մասնավորապես հայտարարեց, որ կարելի է ստեղծել «տուրիստական եռանկյունի»՝ Էջմիածին-Վան-Անի: Ինչ վերաբերվում է Երևան-Վան ավիաչվերթի բացմանը, նրա խոսքով, հաշվի առնելով Վանի վերջին երկրաշարժը, պետք է մի քիչ սպասել:

Իր հերթին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հայտնեց, որ Թուրքիայի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը վերջին տարիներին կազմում է 150-200 մլն դոլար: Սակայն, նա ևս համաձայնվեց Նոյան Սոյակի հետ, որ սահմանի բացման դեպքում այդ թիվը տարիների ընթացքում կարելի է ավելացնել մի քանի անգամ:

7  22.11.11 - Երևանում մեկնարկեց հայ-թուրքական գործարար համաժողովը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---