![]() Արման Յերեմյան.2,5 րոպե թաեքվոնդիստի հետ31 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Արման Յերեմյանը PanARMENIAN.Net-ի բլից- հարցերին պատասխանեց շատ հանգիստ ու հավասարակշռված, ինչպես մրցահարթակ դուրս գալիս: Թաեքվոնդոյի հետ կապված քո առաջին հիշողությունը: Առաջին հիշողությունը Սիդնեյի Օլիմպիական խաղերի հետ է կապված, ես այդ ժամանակ 13 տարեկան էի, շատ էի տպավորվել: Որոշել էի, որ ես էլ անպայման պետք է մասնակցեմ Օլիմպիադայի: 2000 թվականից է թաեքվանդոն համարվում Oլիմպիական մարզաձև: Քո ձեռագիրը գեղեցի՞կ է: Ոչ: Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել: Չեմ հիշում: Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը: Ոչ այդքան թանկ: Սիրո՞ւմ ես չիփս ուտել: Այո: Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում: Երևի փռշտում են դրա համար (ծիծաղում է): Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ: Որ երբեմն ճիշտ չեն հասկանում: Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները: Ընդհանրապես նման չեն: Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը: «Վիտամին ակումբը»: Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը: Հրանտ Շահինյանը: Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել: Պեկինյան Օլիմպիադայում: Քո նախընտրած հանգստի տարբերակը: Սենյակում միայնակ լինել և քնել: Քո սիրած մուլտֆիլմը: «Թոմն ու Ջերին»: Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը: Տեսել եմ, այդքան էլ վատը չէ: Երբեմն ես կարոտում եմ… Ընտանիքս: Երբ ես փոքր էի, երազում էի… Դառնալ Օլիմպիական չեմպիոն: Իմ անունը դրել են Արման, որովհետև… Մայրիկս է այդպես ցանկացել: Ես սիրում եմ գումար ծախսել… Որովհետև ծախսող եմ: Ինձ խենթացնում է, երբ … Ինչ որ մի բան իմ ուզածով չի լինում: Բոլորից համեղ պատրաստում են …. Մայրիկս ու կինս:Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |