Վիկ Դարչինյան.Լավ մարզիկը չի կարող վատ մարդ լինել10 օգոստոսի 2011 PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին հայ բռնցքամարտիկ, IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը Երևանում մենամարտ կանցկացնի Էվանս Մբամբայի դեմ (ՀԱՀ): Դարչինյանն արդեն ժամանել է Հայաստան: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Վիկը պատմել է իր մասին. ինչպե՞ս է որոշել զբաղվել բռնցքամարտով, անմոռանալի նոկաուտի մասին, ո՞ւմ հետ կցանկանար հանդիպել ռինգում և այլն: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է Վիկ Դարչինյանի հետ հարցազրույցի առաջին մասը:
Ինչպե՞ս որոշեցիր բռնցքամարտիկ դառնալ: Կպատմե՞ս այս մարզաձևում քո առաջին քայլերի մասին: Ես ծնվել եմ Վանաձորում, և մեր թաղամասում գործում էր միայն Վազգեն Բադալյանի բռնցքամարտի ակումբը: Ես երազում էի մեծանալ և զբաղվել բռնցքամարտով: 6 տարեկանում հայրս ինձ տարավ ակումբ, բայց Բադալյանը չընդունեց ինձ, բացատրելով, որ ես դեռ շատ փոքր եմ: Բայց 7 ամիս անց ես վերադարձա դպրոց և հայտարարեցի, որ արդեն մեծացել եմ, և այդպես ինձ ընդունեցին: Դու ընտրել ես շատ բարդ և դժվար մասնագիտություն, բայց, քո կարծիքով, հատկապես ի՞նչն է ամենաբարդը բռնցքամարտում: Դուք իրավացի եք, բռնցքամարտիկները ռինգ են դուրս գալիս, իմանալով, որ պետք է կռվեն: Հաղթում է նա, ով առավել շատ դիպուկ հարվածներէ հասցնում, մի խոսքով` ծեծում է մրցակցին: Դրա համար պետք է ունենալ արիություն և ուժ: Բռնցքամարտիկը պետք է հետևի երկու կանոնի` վաղ քնել և համառ, ջանասիրաբար մարզվել, միայն այդ դեպքում կարելի է հասնել արդյունքի:
Հիշո՞ւմ ես քո առաջին մարտը պրոֆեսիոնալ ռինգում: Ի՞նչ է փոխվել Վիկ Դարչինյանի մեջ այս տարիների ընթացքում: Իմ առաջին մենամարտը եղել է ամենադժվարներից մեկը: Մրցակիցս Սենդի Կիզիտոն էր, որն այդ պահին Աֆրիկայի չեմպիոն էր, և իմ հաղթանակը շատ դժվար էր: Այդ մենամարտն օգնեց ինձ դառնալ նշանավոր, և ինձ տվեցին «Կատաղած ցուլ» մականունը: Արդեն շատ տարիներ են անցել, և, բնականար, իմ ոճը փոխվել է: Այդ ժամանակ ես ավելի շատ մենամարտում էի սիրողական բռնցքամարտի կանոններով, հակառակարոդին հարվածում էի և արագ նահանջում: Հիմա ես տեսնում եմ մենամարտի ընթացքը, կատարում եմ անցումներ, տակտիկական քայլեր, սիրում եմ կատարել մի շարք հարվածներ` թույլ չտալով հակառակորդին հանգստանալ: Իրականում ես շատ եմ փոխվել: Մենամարտերից առաջ բռնցքամարտիկները սովորաբար շատ են սիրում խոսել մրցակցի մասին` թույլ տալով նրանց հասցեին «սիրալիր արտահայտություններ»: Քո մրցակիցներից ո՞վ է սովորաբար աչքի ընկել այդ հատկանիշներով: Խորխե Արսեն, նա շատ էր սիրում խոսել մենամարտերից առաջ: Սովորաբար նա մենամարտի գալիս է ձիով և կոնֆետ ուտելով: Ինձանից կրած պարտությունից հետո Արսեն դարձավ աշխարհի չեմպիոն 4 քաշային կարգերում: Նա ինձ մարտահրավերներ էր նետում, ասելով, որ շատ ուժեղ է, և ես չեմ կարող հաղթել նրան:
Դու արդեն նվաճել ես 8 գոտի, քեզ հե՞շտ են տրվել բոլոր այդ տիտղոսները, և ինչպիսի՞ մարզական ուղի ես ստիպված եղել անցնել: Չեմպիոն դառնալը հեշտ չէ, պետք է աշխատել ու աշխատել: Ինձ համար արդեն սովորական է դարձել տիտղոսներ նվաճելը, ես ավելին եմ ցանկանում, ուզում եմ նվաճել 10 գոտի և ռեկորդ սահմանել:
Դու բազմիցս քո ախոյաններին նոկաուտի ես ենթարկել, դրանցից ո՞րն է անմոռանալի եղել քեզ համար: Ես շատ նոկաուտներ եմ հասցրել մեկ հարվածով, սովորաբար թեթև քաշային կարգում նման բան հաճախ չի լինում: Մեկ հարվածով նոկաուտի եմ ենթարկել և կոտրել Դիոսդադո Գաբիի (Ֆիլիպիններ) ծնոտը, որը մարզվում է անվանի ամերիկյան մարզիչ Ֆրեդի Ռոուչի մոտ: Ինձ համար նաև անմոռանալի է եղել իմ առաջին մենամարտը չեմպիոնական տիտղոսի համար, որը ես նվաճել եմ 2004-ին Իռեն Պաչեկոյի դեմ մենամարտում, որին նույնպես հաղթել եմ նոկաուտով: Տվյալ պահին ո՞վ է քեզ համար ամենավտանգավոր մրցակիցը, և ընդհանրապես կա՞ արդյոք նման բռնցքամարտիկ: Ոչ, նման բռնցքամարտիկ չկա: Բայց կարող եմ ասել, որ յուրաքանչյուր մրցակից ինձ համար կարող է վտանգավոր լինել, փոքր սխալ, և կարող են քեզ նոկաուտի ենթարկել: Եղե՞լ է արդյոք բռնցքամարտիկ, որի հետ ցանկացել ես հանդիպել ռինգում, բայց այդպես էլ չի ստացվել: Միշտ ցանկացել եմ հանդիպել Մեննի Պակյաոյին: Ջոզեֆ Ագբեկոյի հետ մենամարտից հետո ես պետք է երկու քաշային կարգով բարձրանայի, իսկ նա երկու քաշային կարգ իջներ հանուն այդ հանդիպման: Բայց ես, ցավոք սրտի, մրցավարների որոշմամբ զիջեցի Ագբեկոյին և մնացի նույն քաշային կարգում: Իրականում շատ եմ ցավում, որ Պակյաոյի հետ մենամարտն այդպես էլ չկայացավ:
Ամենաարժեքավորը, ինչ տվել է քեզ բռնցքամարտը... Լավ մարզիկը չի կարող վատ մարդ լինել, և նա չպետք է մեծամիտ լինի, հավանաբար, ամենաարժեքավորը դա է: Եթե դու լավ մարզիկ ես, պետք է մշտապես ապացուցես դա: Դու մինչև հիմա աշխատում ես քո մարզչի` Վազգեն Բադալյանի հետ: Ի՞նչ ավանդ ունի նա քո հաջողություններում: Մենք միշտ շփվում ենք հեռախոսով, նա ինձ արժեքավոր խորհուրդներ է տալիս: Վերջին մենամարտում նա իմ կողքին չէր, բայց ես զգում էի նրա աջակցությունը: Լինում են պահեր, երբ քեզ թվում է, որ դու ամեն ինչ գիտես և կարող ես որոշել մենամարտի ելքը, բայց իրականում դա ճիշտ չէ: Մարզիկը պետք է լսի մարզիչների խորհուրդներն առաջընթացի հասնելու համար: Եվ դրանում ինձ շատ է օգնում Բադալյանը: Մենամարտերից առաջ հոգեբանորեն ինչպե՞ս ես տրամադրվում: Դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ գիտեմ, որ ամենաուժեղն եմ և ամենալավը: Դա օգնում է ինձ վստահ զգալ և ես անհամբեր սպասում եմ, թե երբ եմ ռինգ դուրս գալու և հակառակորդին հաղթելու:Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |