27 10.10.15 - Հայաստանում առաջին արհեստանոց-լաբորատորիաների՝ ֆաբլաբերի բացումն ու «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը Ֆաբլաբեր` առաջին արհեստանոց-լաբորատորիաները ՀՀ-ում 10 հոկտեմբերի 2015 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին բացվել է ՀՀ-ում առաջին ֆաբլաբերը՝ արհեստանոց-լաբորատորիաները ինչպես նաև տեղի է ունեցել «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքը: Հատուկ սարքավորումներով և անհրաժեշտ նյութերով հագեցած ֆաբլաբերը, պատասխանատուների ներկայացմամբ, հնարավորություն կտան խթանելու ինչպես «Այբ» դպրոցի և Դիլիջանի կենտրոնական դպրոցի շրջանակում արտադրական ձևանմուշների ստեղծման գիտահետազոտական աշխատանքները ռոբոտաշինության, ֆիզիկայի, տեխնոլոգիայի, մեքենաշինության և այլ ոլորտներում, այնպես էլ հետազոտությունների նոր հարթակ կստեղծեն հայ երիտասարդ գիտնականների համար: Բացմանը ներկա գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է կրթությունը կիրառական դարձնող և ամբողջ աշխարհում լայն տարածում ստացած նորարարական լաբորատորիաների ներդրման հայաստանյան ծրագրին:
«Այբ» կրթական հանգույցի բաղադրիչներից մեկը հանդիսացող «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի կապակցությամբ նախագահին տեղեկացրել են, որ շենքը կբավարարի 5-9-րդ դասարանցի 180 աշակերտի ուսումնառության պահանջները: Այն քառահարկ է՝ 4200 քմ ընդհանուր մակերեսով, ունի բազմաթիվ լաբորատորիաներ ու արհեստանոցներ, արվեստի ու արհեստի ստուդիաներ, մարզասրահ, դահլիճ-ամֆիթատրոն, հանգստի և խաղի գոտիներ: Մասնաշենքի բացումը նախատեսվում է 2016 –ի սեպտեմբերին: Նորարարական լաբորատորիաների հայաստանյան ծրագիրը իրականացվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ դեռևս 2013-ին «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցության շնորհիվ և ՀՀ Կենտրոնական բանկի ու ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |