Հայկական ընկերությունների ավելի քան 70% ներկայացված չէ Գլոբալ ցանցում

PanARMENIAN.Net - Հայաստանում «INFO.AM» նախագծի շրջանակներում «Մաստեր» Միջազգային ինտեգրման աջակցության Կենտրոնի կողմից անցկացվել են մարքեթինգային հետազոտություններ: Պարզվել է, որ հայկական ընկերությունների ավելի քան 40% ընդհանրապես պատկերացում չունեն այն մասին, թե ինչպիսի հնարավորություններ է ընձեռում ինտերնետը եւ ինչպես կարող է օգտագործվել, հաղորդվում է «INFO.AM»-ի մամլո տեսության մեջ: «Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ այն ընկերությունները, որոնք ունեն իրենց կայքը, նրանցից 15%-ից քիչ ավելին է մշտապես հետեւում դրանց թարմացմանը: Մնացած 85% զանազան պատճառներով չեն կարող իրենց դա թույլ տալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:



«INFO.AM»-ի հիմնական նպատակն է` ինտերնետի գլոբալ ցանցում հայկական ընկերությունների գործունեության առավելապես լիարժեք արտացոլումը: Այդ նպատակի համար «INFO.AM»-ը բիզնես-միջավայրի բարելավման կառավարական ծրագրի շրջանակներում անվճար մրցութային հիմքով պատրաստում եւ ինտերնետում տեղակայում է ՀՀ ընկերությունների վեբ-կայքերը: Ներկա պահին նախագծին մասնակցում է ավելի քան 100 կազմակերպություն:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---