Հնարավոր է Apple-ը տեսախցիկներով ապահովի iPod նվագարկիչները

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը $10 արժողությամբ մեծ քանակությամբ հեռախոսային ֆոտոխցիկներ է պատվիրում: Այդ քանակն այնքան մեծ է, որ դա ակնհայտորեն շատ է միայն iPhone հաղորդիչների համար: Դա կարող է նշանակել, որ ամերիկյան ընկերությունը ծրագրում է ֆոտոխցիկներն օգտագործել ոչ միայն սեփական հեռախոսներում, այլեւ iPod նվագարկիչներում:



Դա արդեն առաջին ասեկոսեները չեն նվագարկիչներին թվային խցիկների գործառույթի հավելման մասին: Ինտերնետում արդեն հայտնվել են iPod nano-ի նոր դիզայնի լուսանկարները: Բացի դրանից եւս մեկ անուղղակի հաստատում կա` iPod նվագարկիչների զանազան մոդելների (touch եւ nano) համար ֆոտոխցիկի համար նախատեսված անցքով պատյանների լուսանկարները:



iPod touch նվագարկչի մեջ ֆոտոխցիկի ինտեգրումը միանգամայն արդարացված է: Այդ նվագարկիչն օգտագործում է iPhone OS օպերատիվ համակարգը, որում առկա է ֆոտոմոդուլի օժանդակությունը եւ անհրաժեշտ ծրագրային ապահովությունը: Այնուամենայնիվ, ասիական աղբյուրները, որոնք ֆոտոխցիկի պատվեր են ստացել, պնդում են, որ եթե անգամ հաշվի առնել iPod touch-ը, խցիկների պատվերն ամեն դեպքում շատ մեծ է: «Apple-ի ողջ պորտատիվ տեխնիկան, բացի iPod shuffle-ից, շուտով տեսախցիկ կունենա»,- ասում են ասիական ընկերությունների ներկայացուցիչները, որոնք ցանկացել են անհայտ մնալ:



Ամենայն հավանականությամբ, iPod-ի կրտսեր մոդելներում խցիկը միայն լուսանկարչության համար է լինելու: Իսկ touch-ում, հնարավոր է, հայտնվի նաեւ տեսագրության գործառույթը, բայց միայն այն դեպքում, եթե նվագարկիչը թարմացվի մինչեւ նույն պլատֆորմի մակարդակը, ինչ iPhone 3GS-ը»,- գրում է itc.ua-ը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---