Microsoft ընկերությունն աջակցում է Հայաստանի ՏՏ ոլորտի նորաստեծ ընկերություններին

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացած Start-up ֆորումում, որը նվիրված էր Հայաստանի ՏՏ ոլորտի նորաստեծ ընկերություններին աջակցելու հարցերին, Microsoft-Հայաստան ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը ներկայացրել է BizSpark ծրագիրը, որը հատուկ մշակված է այդ նպատակով:



Ըստ Բարսեղյանի, այդ ծրագիրը կդյուրացնի նորաստեղծ ընկերությունների աշխատանքը, քանի որ նրանք շատ խնդիրներ ունեն կապված ֆինանսական միջոցների հետ:



Ըստ նրա, ծրագրին կարող է մասնակցել ցանկացած ընկերություն, որը գործում է 3 տարուց ոչ ավելի, իսկ դրամական շրջանառությունը կազմում է 0,5 մլն դոլարից ոչ ավել: BizSpark ծրագրի շրջանակներում նորաստեղծ ընկերությունը կստանա ողջ անհրաժեշտ ծրագրային ապահովումը Microsoft ընկերությունից: Մասնակցությունը նախատեսում է 3 տարի, մասնակցության համար վարձ չի գանձվում, սակայն եթե ընկերությունը որոշի դուրս գալ ծրագրից վաղաժամ, ապա նրանից կգանձվի 100 դոլար վարձավճար: Ինչպես նշել է Բարսեղյանը, դա խորհրդանշական վարձ է, այն նախատեսված է նրա համար, որ նորաստեղծ ընկերությունները լուրջ վերաբերվեին նախագծին:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---