2009թ. երկրորդ եռամսյակում ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության շուկայի բաժինն անփոփոխ է մնացել` 81%12 օգոստոսի 2009 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդվում է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի համար ՄՏՍ ընկերության գործունեության ցուցանիշների պաշտոնական օպերացիոն հաշվետվության մեջ, բջջային կապի հայկական օպերատորը` ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը, շարունակում է կորստով աշխատել, որն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում 2 մլրդ 912,9 մլն դրամ է կազմել եւ անցյալ տարվա նույն շրջանի համեմատ աճել է 1289,1%-ով, իսկ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համեմատ` 23,1%-ով:ՎիվաՍելլ-ՄՏՍ բջջային օպերատորի օպերացիոն եկամուտը 2009թ. երկրորդ եռամսյակում կազմել է $9,2 մլն` առաջին եռամսյակի համեմատ աճելով $1,8 մլն-ով, իսկ անցյալ տարվա նույն շրջանի համեմատ` $5,4 մլն-ով: ՎիվաՍելլ-ՄՏՍ շահույթն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 19 մլրդ 534,1 մլն դրամ եւ 2008թ. նույն շրջանի համեմատ աճել է 3,4%-ով: Բջջային օպերատորի շահույթի աճը 2009թ. առաջին եռամսյակի համեմատ կազմել է 9,5%: Միջին ամսական ARPU-ն (ՎիվաՍելլ-ՄՏՍ եկամուտը մեկ բաժանորդից) երկրորդ եռամսյակում կազմել է 3169,2 դրամ` 2008թ. նույն շրջանի համեմատ կրճատվելով 1162 դրամով: ՄՏՍ տվյալներով, երկրորդ եռամսյակում ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության շուկայի բաժինն անփոփոխ է մնացել` 81%: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |