Հայաստանում տեղեկատվական անվտանգության ապահովման շուկա չկա

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղեկատվական անվտանգության ապահովման շուկա չկա: Նման հայտարարությամբ այսօր չդադարող հաքերային հարձակումների պայմաններում հայկական կայքերի դրությանը նվիրված մամլո ասուլիսին հանդես են եկել Helix Consulting ընկերության տնօրեն Արամ Մխիթարյանը եւ Smart Tech ընկերության տեղեկատվական անվտանգության փոխտնօրեն Ռուբեն Մուրադյանը:



Մասնավորապես, նշվել է, որ Հայաստանում տեղեկատվական անվտանգությունը գնահատվում է որպես մթերք, մինչդեռ դա գործընթաց է: Անհնար է մի անգամից ձեռք բերել այդ անվտանգությունը, այն պետք է մշտապես պահպանվի մասնագետների եւ ծրագրերի կողմից, որոնք իրենց հերթին պետք է մշտապես թարմացվեն:



Փորձագետները հասարակության ուշադրությունը դարձրել են նաեւ նրանք, որ պետությունը պարտավոր չէ զբաղվել կոմերցիոն կայքերի պաշտպանությամբ, որոնց սեփականատերերը պետք է իրենք մտածեն այդ կայքերի պաշտպանվածության մասին:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---