Հայաստանում կփորձարկվի հեռակա բժշկական խորհրդատվութան հնարավորությունը

PanARMENIAN.Net - Հեռակա բժշկական խորհրդատվության հնարավորությունը կներկայացվի հոկտեմբերի 2-4 Երեւանի ամենամյա Digitec Expo 2009 համաժողովին:



Այս մասին սեպտեմբերի 7-ին կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի ՏՏ Միության կազմակերպությունների գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Հատկապես նա նշեց, որ ցուցահանդեսում կցուցադրվի հիվանդի հեռակա ախտորոշման հնարավորությունը, որը կգտնվի Գյումրի քաղաքի տեխնոպարկում` նրան կարվի սոնոգրաֆիա եւ տվյալները կապի միջոցով կփոխանցվեն Երեւանում Digitec Expo 2009 ցուցահանդեսի տաղավարում գտնվող բժիշկներին:



Միջոցառման շրջանակներում նախատեսվում է անցկացնել համաժողով նորաստեղծ (Start-up) ընկերությունների էլեկտրոնային կառավարման հարցերի վերաբերյալ, կանցկացվի ռոբոտների ստեղծման բաց առաջնություն (Armrobotics), նաեւ կքննարկվեն «Համակարգիչներ բոլորի համար» նախագիծը եւ տեսակետներ կփոխանակվեն եւ Հայաստանում ինտերնետ ծառայությունների աշխարհագրության ընդլայման հնարավորության վերաբերյալ:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---