Sitronics-ը գրանցել է Հայաստանում իր դուստր ձեռնարկությունը` «Sitronics Արմենիան»

PanARMENIAN.Net - Ռուսական Sitronics ընկերությունը, որը զբաղվում է արտադրանքի եւ լուծումների մշակմամբ տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցությունների եւ միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում, Երեւանում գրանցել է իր դուստր ձեռնարկությունը` «Sitronics Արմենիան»:



Ինչպես նախկինում PanARMENIAN.Net ի թղթակիցն էր հաղորդել ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը, «Sitronics Արմենիան» մտադիր է իր գործունեությունը ծավալել «Մարս» գործարանի եւ Ս.Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տարածքում, որտեղ նախատեսվում է ազատ տնտեսական գոտի ստեղծել:



Ըստ Վաչե Կիրակոսյանի, Sitronics-ն ու Հայաստանի կառավարությունը համատեղ վենչուրային հիմնադրամ կստեղծեն 40 մլն դոլարի չափով, իսկ հետագայում, բարենպաստ զարգացումների դեպքում երկու տարուց հիմնադրամը կարող է կազմել 80-90 մլն դոլար:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---