«ԱրմենՏել»-ը ՀԾԿՀ-ին պետք է կես տարին մեկ անգամ հաշվետվություն ներկայացնի հեռախոսային ցանցի տարածման մասին

PanARMENIAN.Net - Հայաստանում հեռահաղորդակցական ծառայությունների օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունն այսուհետ տարին երկու անգամ հաշվետվություն կներկայացնի Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին (ՀԾԿՀ) հանրապետությունում հեռախոսային ցանցի տարածման մասին:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց ԱրմենՏել-ի իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը, նման որոշում կայացվել էր ՀԾԿՀ-ի կողմից երեկ կայացած նիստում: Նրա խոսքերով, դա ՀԾԿՀ-ին հնարավորություն կտա առավել արդյունավետ վերահսկելու երկրի տարածքում ԱրմենՏել-ի կողմից ֆիքսված կապի ծառայությունների տրամադրումը: Նա նաեւ հաղորդել է, որ նախկինում ընկերությունը ՀԾԿՀ-ին հաշվետվություն էր ներկայացնում վերջինիս պահանջով, իսկ այսուհետ կկիրառվեն այդ տվյալների ներկայացման որոշակի ժամկետներ:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---