IP-հեռուստատեսության ծառայության տրամադրումն առայժմ չի պատկանում ԱրմենՏել-ի առաջնահերթ խնդիրների շարքին

PanARMENIAN.Net - «ՎիմպելԿոմ» ԲԲԸ (ապրանքանիշը` Beeline) ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում կապի սեփական ուղիներով Beeline ընկերության կողմից IP-հեռուստատեսության ծառայության հնարավոր տրամադրման առնչությամբ ասել է, որ ընկերությունում հիշում են տվյալ նախագծի մասին, սակայն այժմ Հայաստանում ընկերությունն առաջնային խնդիր է համարում բնակչությանն ինտերնետի հասանելիության բարձր որակով ապահովելը:



«Հետագայում, բնակչության մոտ ինտերնետի հասանելիության բարձր որակի առկայության դեպքում, IPTV-ին կդառնա պարզապես լրացուցիչ ծառայություն` դա ընկերության երկրորդ առաջնային խնդիրն է», - ընդգծել է գործադիր փոխնախագահը:



Ինչ վերաբերում է տվյալ ծառայության տրամադրման համար ենթակառույցի թողունակությանը, ապա, ինչպես ասել է Դմիտրի Պլեսկոնոսը, իրենց տրամադրության տակ եղած նոր սարքավքորումները միանգամայն բավարար են այդ կարգի ծառայության տրամադրման համար:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---