Երեւանում կայանալիք CSIT-2009 գիտաժողովում կքննարկվեն Հայաստանի տեղեկատվական անվտանգության հարցերը25 սեպտեմբերի 2009 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Երեւանում իր աշխատանքը կսկսի «Կոմպյուտերային գիտություն եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT-2009) 7-րդ միջազգային գիտաժողովը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնում, գիտաժողովին ներկա կլինեն 200-ից ավելի մասնակիցներ, այդ թվում 62 մասնակից ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նորվեգիայից, Վրաստանից, Բրազիլիայից, Լեհաստանից, Սիրիայի Արաբական Հանրապետությունից, Չեխիայի Հանրապետությունից, Թուրքիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Իրանից, Իսպանիայից, Ուկրաինայից, Գերմանիայից, Կանադայից, Ֆրանսիայից՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի միջազգային նախագծերի ղեկավարներ, առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած ուսանողներ: CSIT-2009 7-րդ միջազգային գիտաժողովը կազմակերպված է ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից, ՀՀ կառավարության, «Սինոփսիս» Հայաստան LTD-ի, «Յունիկոմպ» CJSC-ի, «Հայլինք» JSC-ի, Երեւանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտի, Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի, «ՎիրաժԼոջիք» Հայաստանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հայաստանի զարգացման գործակալության աջակցությամբ: CSIT-2009 7-րդ միջազգային գիտաժողովի առաքելությունն է քաջալերել կոմպյուտերային գիտության զարգացումը եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում փորձագետների միջեւ գիտական եւ տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաեւ հնարավորություն ստեղծել ընդլայնելու Հայաստանի եւ միջազգային կենտրոնների գիտնականների միջեւ համագործակցությունը: Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն զեկույցներ հիմնարար գիտությունների ոլորտից, ինչպես նաեւ կանցկացվեն կիրառական նշանակություն ունեցող հատուկ աշխատանքային նստաշրջաններ՝ «Հայաստանի մասնակցությունը Սեւծովյան փոխկապակցություն նախագծին», «Տեղեկատվության անվտանգությունը Հայաստանում - ներկա վիճակը եւ խնդիրները», «UNL - Համընդհանուր ցանցային լեզուե, ,Հայկական ազգային GRID նախաձեռնությունե, «Հարավային Կովկասի տարածաշրջանի GRID ինֆրակառուցվածքները. ներկա վիճակը եւ հեռանկարները» թեմաներով: Գիտաժողովի ընթացքում կանցկացվեն նաեւ ուսուցողական սեմինարներ: Մասնակիցները գիտաժողովի արդյունքները կամփոփեն ,Հայաստանում ԻՏ քաղաքականության շուրջե թեմայով կլոր սեղանի ընթացքում: Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 2-ը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա |