Հայաստան. Ի մի են բերվել «Համակարգիչ բոլորի համար» թռիչքային նախագծի միջանկյալ արդյունքները 2 դեկտեմբերի 2009 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Երեւանում ի մի են բերվել «Համակարգիչ բոլորի համար» թռիչքային ծրագրի միջանկյալ արդյունքները: Ծրագիրը սկսվել էր սեպտեմբերի 22-ին: Ծրագրով նախատեսվում է, որպեսզի երկրի բնակչությունը արտոնյալ պայմաններով` 0% կանխավճարով եւ 0% միջնորդադրամով, ինչպես նաեւ երկու տարի մարման ժամկետով ձեռք բերի համակարգիչներ: ԱՊՀ երկրներում Hewlett Packard գործակալության նախագծի տնօրեն Վադիմ Տիխոնիչեւը հանդես գալով մամլո ասուլիսում, նշեց, որ համակարգիչների վաճառքը երկու անգամ գերազանցում է ծրագրվածին (500-ի փոխարեն` 1300), իսկ դա նշանակում է, որ ներկայացված ապրանքը համապատասխանում է բնակչության պահանջարկին: Ծրագրի մասնակիցների 77 %-ը փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ են, բայց շուտով կսկսվի «Համակարգիչներ ուսուցիչների համար» հատուկ առաջարկի իրագործումը, որը կրթական համակարգի աշխատողներին հնարավորություն կտա ծրագրի լրացուցիչ e-learning ծրարով արտոնյալ վարկի միջոցով ձեռք բերել համակարգիչներ: Նա նաեւ պատմեց այն մասին, որ ներկայում բանակցություններ են վարվում պրովայդերների հետ` ծրագրի մասնակիցներին ժամանակավոր անվճար ինտերնետային կապի իրավունք տրամադրելու համար: «Ինկուբատոր ձեռնարկություններ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ավելացրեց, որ ծրագրի նպատակը ոչ միայն համակարգիչներ վաճառելն է, այլեւ հասարակության համակարգչային գիտելիքների բարձրացումը: Այսօր մեր երկրում համակարգիչներով ապահովված է բնակչության 5-6 %-ը, նախագծի գործունեության ենթադրվող 5 տարիներին ծրագրվում է այդ ցուցանիշը հասցնել 30 %-ի, որն առկա է զարգացած երկրներում: Մամլո ասուլիսի մասնակիցները համամիտ էին այն կարծիքին, որ համակարգիչը ինքնակրթության միջոց է, եւ այդ պատճառով էլ սոցիալական խնդիր լուծելու այս ծրագրի նշանակությունը դժվար է գերագնահատել: Մամլո ասուիլիսին ներկա էին նաեւ «Յունիկոմպ» ընկերության տնօրեն Արմեն Բալդարյանը եւ Hewlett Packard գործակալության գործընկերների հետ աշխատանքի գծով մենեջեր Ալեքսանդր Ժելեզկովը: «Համակարգիչ բոլորի համար» նախագիծը իրականացնում են` ՀՀ կառավարությունը, «Ինկուբատոր ձեռնարկություններ» հիմնադրամը, ,Hewlett-Packardե եւ ,Microsoftե, գործակալությունները` «Յունիկոմպ» ընկերության եւ «Ակբակրեդիտ ագրիկոլ» բանկի համագործակցությամբ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |