ՎիվաՍել-ՄՏՍ-ը քննարկել է բուհերում համապատասխան մասնագետներ պատրաստելու հնարավոր մեթոդները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը քննարկել է  բուհերում համապատասխան մասնագետներ պատրաստելու հնարավոր մեթոդները PanARMENIAN.Net - Կարիերայի զարգացման ծրագիրն ընդլայնում է իր շրջանակները` ներառելով նաեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության թեման: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է աշխատաշուկայի արդի պահանջները եւ ձեռք մեկնում բուհերին` հուշելով բոլոր մակարդակներում համապատասխան մասնագետներ պատրաստելու հնարավոր մեթոդները:



Մարտի 19-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, համահունչ հայաստանյան բուհերի հետ համագործակցության ծրագրի նպատակներին, ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալեց մի քանի բուհերի 20 դասախոսների, առաջարկելով կարիերայի զարգացման հնարավոր մեխանիզմների իր տեսլականը, ինչպես նաեւ մանրամասն ներկայացնելով տարբեր ոլորտներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեությունը, PanARMENIAN.Net -ին հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը:



Աշխատաշուկայում աշխուժություն մտցնելու ամենաիրատեսական ճանապարհը սկսվում է շուկայի պահանջներին համապատասխան կադրեր պատրաստելուց: Այս համոզմունքի կողմնակից ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցներն ու հանրապետության մի շարք բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները համատեղ ուժերով փորձում են կոնկրետ քայլեր իրականացնել գիտատեխնիկական բազայի զարգացման ուղղությամբ: Արդեն երկրորդ անգամ, Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ հրավիրվում է սեմինար, այս անգամ` կորպորատիվ պատասխանատվության թեմայով:



«Մենք առաջնորդում ենք մեր օրինակով. մենք ձեր` գալիք սերնդին կրթող եւ վաղվա մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ դասախոսների կարիքն ունենք, որպեսզի օգնենք նրանց հավատալ, որ իրենք կարող են սեփական ներդրումն ունենալ մեր ապագայի կառուցման հարցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր ձեւավորման առաջին իսկ օրվանից հավատացած է եղել, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը պետք է դրվի մեր գործունեության հիմքում եւ ուրախ ենք, որ այսօր շատ կազմակերպություններ հետեւում են մեր օրինակին: Սակայն, անելիք դեռ շատ կա եւ դրա իրականացումը հնարավոր է միայն համապատասխան կրթության առկայության պարագայում»,-սեմինարի մասնակիցներին ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Սեմինարից հետո ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասնագետի անցկացրած քննարկումը, թիմային աշխատանքը եւ թեմայի մանրամասների ներկայացումը ընկերության գրասենյակում հյուրընկալված դասախոսներին հնարավորություն ընձեռեց նորովի բացահայտելու «կորպորատիվ պատասխանատվություն» հասկացության բուն նշանակությունը:



Այս հանդիպումը եւս մեկ անգամ ապացուցեց, որ կրթության ու բիզնես ոլորտների համագործակցությունը կարող է նպաստավոր լինել ապագայի համար:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---