TAIEX-ը Հայաստանի փոստային հաղորդակցության ոլորտում բարեփոխումների համար հանձնարարականներ է մշակում20 մարտի 2010 - 18:21 AMT PanARMENIAN.Net - TAIEX-ը ծրագիրը ապրիլի 19-23-ը ամփոփելու է Հայաստանի փոստային ծառայության գոյություն ունեցող օրենսդրական, ինստիտուցիոնալ եւ կարգավորիչ պայմանները, որպեսզի դրանք համապատասխանեցնի ԵՄ օրենսդրությանը: TAIEX-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ հանձնարարականների մշակումը ուղղված է լինելու ԵՄ նորմերին համապատասխան փոստային հաղորդակցության բարեփոխումներին, այդ բնագավառը կարգավորելուն` հիմնվելով եվրոպական երկրների առաջավոր փորձի վրա: Քննարկմանը մասնակցելու են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչները, ՀՀ հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովները, ինչպես նաեւ «Հայփոստ» ՓԲԸ-ն: TAIEX-ը Եվրոպական հանձնաժողովի տեղեկատվական եւ տեխնիկական աջակցության միջոց է: TAIEX ծրագրի մասնակիցները Եվրամիություն մուտք գործելու թեկնածու երկրներն են, ԵՄ հավանական անդամ թեկնածու երկրները, եւ այն երկրները, որոնք ներգրավված են Եվրոպայի բարիդրացիության քաղաքականության մեջ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |