Հայաստանի վարչապետն ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղարին

Հայաստանի վարչապետն ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղարին

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ՀՀ կառավարության մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում վարչապետը նշել է, որ Թուրեի առաջին այցը Հայաստան կնպաստի երկկողմ կապերի սերտացմանը եւ ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտի խնդիրները եւ հեռանկարները: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը գերակա ուղղություն է համարվում Հայաստանի համար: Ոլորտի զարգացման համար Տիգրան Սարգսյանը կարեւորել է ՀՄՄ-ի տեխնիկական օժանդակությունն ու խորհրդատվության տրամադրումը:

Համադուն Թուրեն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար եւ տեղեկացրել, որ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը երեք ուղղություններով ընդլայնելու մասին: Դրանք են` կարողությունների զարգացում, ոլորտային կառավարում եւ ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվայնացում:

Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում կապի եւ հեռահաղորդակցության ոլորտներում առկա իրավիճակը: Նշվել է, որ Հայաստանում դեռեւս անելիքներ կան համացանցի արագ հասանելիության ցուցանիշների բարելավման ուղղությամբ:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---