Միջուկային ֆիզիկայի բնագավառում հայտնի գիտնական Յուրի Հովհաննիսյանը կհանդիպի ԵՊՀ ուսանողների հետ21 ապրիլի 2010 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 17-24-ը Հայաստանում է գտնվելու միջուկային ֆիզիկայի բնագավառում հայտնի գիտնական, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ք.Դուբնա) Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների գիտական ղեկավար Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը: Այս մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը: Վերջինիսղեկավարությամբ 2010թ. հայտնաբերվել են Մենդելեևի աղյուսակի նոր տարրեր` 112—118 հաջորդական համարներով: Այցինպատակնէ` Երևանի ֆիզիկայի ինստիտուտի վերակառուցման միջոցառումների քննարկումը, այդթվում` կազմակերպությունում տարվող գիտական հետազոտությունների ուղղությունների ճշգրտումը, Ազգային լաբորատորիայի կառուցվածքի և կառավարման մոդելի քննարկումը, ինչպես նաև Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հնարավոր աջակցությունն այդ գործընթացներին: Ապրիլի 22-ին Յուրի Հովհաննիսյանը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում կհանդիպի ուսանողների հետ, որին ներկա կլինի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը միջուկային ֆիզիկայի բնագավառում հայտնի գիտնական է, ծանր իոնների ֆիզիկայի հիմնադիրներից: Նրա ղեկավարությամբ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (ք.Դուբնա) հայտնաբերվել են Մենդելեևի աղյուսակի նոր տարրեր՝ 112—118 հաջորդական համարներով: Գիտնականի մասնակցությամբ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում ստեղծվել է ծանր իոնների արագացուցիչների մի ամբողջ սերունդ: Յու.Հովհաննիսյանը ԽՍՀՄ պետական մրցանակի (1975թ.), ԽՍՀՄ ԳԱ Կուրչատովի մրցանակի, միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր է: Գիտնականը ՌԴ-ի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ք.Դուբնա) Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների գիտական ղեկավարն է: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |