Ֆիքսված հեռախոսակապի նոր օպերատորների մուտքը չի հանգեցնի սակագների նվազման

PanARMENIAN.Net - Ֆիքսված հեռախոսակապի նոր օպերատորների մուտքը հայկական շուկա չի հանգեցնի «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված հեռախոսակապի սակագների նվազման: Այդ մասին մայիսի 5-ին կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտնեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Ֆիքսված հեռախոսակապի սակագները որոշվում են Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից, և ես կապ չեմ տեսնում նոր օպերատորների հայտնվելու ու սակագների նվազման միջև»,- ասաց Կլիմկոն: Նա հաղորդեց նաև, որ «ԱրմենՏել» ընկերությունը պայմանագիր է կնքել ֆիքսված հեռախոսակապի երկու նոր օպերատորների հետ և ողջունել նրանց մուտքն այդ շուկա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---