Ներսես Երիցյանը կմասնակցի Գիտելիքահենք տնտեսության 9-րդ համաժողովին 7 մայիսի 2010 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-10-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` մասնակցելու մայիսի 5-7-ը Բեռլինում կայանալիք Համաշխարհային բանկի և Ֆրաունհոֆերի ինստիտուտի կազմակերպած Գիտելիքահենք տնտեսության 9-րդ համաժողովին: PanARMENIAN.Net ին այս մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը: Այնուհետև, մայիսի 8-10-ը Ներսես Երիցյանը կմեկնի Ֆրանկֆուրտ` ծանոթանալու Ֆրանկֆուրտի միջուկային բժշկության կենտրոնի և լաբորատորիաների գործունեությանն ու ուսումնասիրելու գերմանական փորձը, ինչպես նաև ուսումնասիրելու հետագա համագործակցության հնարավորությունները: Համաժողովին կմասնակցեն Գերմանիայի էկոնոմիկայի և տեխնոլոգիաների, տնտեսական համագործակցության և զարգացման, կրթության և հետազոտությունների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարները, ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահը, Ռուսաստանի Դաշնության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը և այլ պաշտոնատար անձինք: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գերագույն հոգևոր խորհուրդ․ Եկեղեցին, չունենալով քաղիշխանության հավակնություն, պիտի շարունակի ջանալ հանուն հայրենիքի Կոչ է արվում իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին Ֆասթ Բանկի աջակցությամբ հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգ է կայացել «Բարդերի ակումբը» Ֆասթ Բանկի աջակցությամբ մեծ նախագիծ է իրականացնում՝ «Հեղինակային երգի փառատոնը» Իրանն ու Ադրբեջանն առաջիկայում Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն Կառուցման աշխատանքներն ավարտվել են ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները |