«DigiTec Business 2010» 3-րդ միջազգային ցուցահանդես-ֆորումը տեղի կունենա Հայաստանում 7 հունիսի 2010 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 23-28-ը Հոլանդիայում տեղի ունեցավ WITSA համաժողովն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (World Congress on Information Technologies-WCIT), որին մասնակցեց նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ՏՏՁՄ)` որպես WITSA (Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային միության խորհուրդը) լիիրավ անդամ: Դա հանդիսանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի օլիմպիական խաղերը, որտեղ հանդես են գալիս ոլորտի խոշորագույն ներկայացուցիչներ: Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը ձեռք է բերել համաձայնություն Ալբանիայի, Մոլդովայի, Մակեդոնիայի, Բուլղարիայի, Բոսնիա և Հերցոգովինայի, Ռումինիայի, Հոլանդիայի, Կոսովոյի ՏՀՏ ոլորտի մասնավոր հատվածի, ասոցիացիաների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, համաձայն որի նրանք պետք է մասնակցեն «DigiTec Business 2010» 3-րդ ամենամյա միջազգային ցուցահանդես-ֆորումին, որը տեղի կունենա հունիսի 9-10-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում: Բիզնես ֆորումում գործելու է Հարավարևելյան Եվրոպայի ՏՀՏ անկյուն: Արտասահմանյան երկրների ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները հանդես կգան գործարար ներկայացումներով, ինչպես նաև հայկական գործընկերների հետ կիրականացնեն փորձի փոխանակում: «Նման գործարար շփումները հնարավորություն են տալիս դիվերսիֆիկացնել ռիսկերը, գտնել նոր գործընկերներ և կախում չունենալ մեկ գործընկերոջից: Բացի այդ, միջազգային կառույցների ու կազմակերպությունների հետ շփումները օգնում են օգտվել վարկային և դրամաշնորհային ծրագրերից»,- ասում է «Յու Այ Թի Ի Էքսպո» ընկերության տնօրեն Վահան Հովսեփյանը: Տարեցտարի ավելանում է «DigiTec Business» ֆորում-ցուցահանդեսի մասնակիցների թիվը. առաջին տարվա 19 տաղավարի փոխարեն այս տարի 35 տաղավար է լինելու: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |