ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարգևատրել է Bravo.am կայքի հայտարարած մրցույթի հաղթողներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարգևատրել է Bravo.am կայքի հայտարարած մրցույթի հաղթողներին

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Bravo.am կայքէջում հայտարարվեց հետաքրքիր մի նախաձեռնության` մրցույթի մասին, որի կանոններով կայքի այցելուներին հնարավորություն էր տրվում հարցաշարի միջոցով ստուգել ՎիվաՍել-ՄՏՍ և HTC ընկերությունների մասին ունեցած իմացությունը: Վիկտորինայի արդյունքներն ամփոփվեցին մայիսի 31-ին: Android օպերացիոն համակարգի ֆունկցիոնալ առավելություններին և դրա կիրառելիությանը վերաբերող հարցը որոշիչն էր հաղթանակի համար:

Մրցույթի արդյունքներով առավելագույն միավորներ ստացած երկու մասնակիցները` Սոնա Դանիելյանը (առաջին մրցանակ) և Դավիթ Դավթյանը (երկրորդ մրցանակ), հունիսի 9-ին հյուրընկալվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հաղթողներին հանձնեց HTC Hero և HTC Tattoo սմարթֆոններ:

Վերջերս` մայիսի 17-ին, հայտարարվեց, որ Հայաստանի բջջային առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդիսանում է սմարթֆոնների համաշխարհային արտադրող HTC ընկերության պաշտոնական ռազմավարական առաջին գործընկերը և արտադրանքի մանրածախ իրացնողը Հայաստանում: Այդ օրվանից սկսած, ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Հայաստանի ողջ տարածքում գտնվող սպասարկման կենտրոններում մեկնարկել է Android համակարգով գործող HTC հեռախոսների վաճառքը, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---