Եղեգնաձորցի ուսանողներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ

Եղեգնաձորցի ուսանողներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, իր հարկի տակ ընդունել է երիտասարդ բուհականների հերթական խմբին: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողները մասնակցել են բջջային կապի հիմունքներին նվիրված դասընթացի:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային շենքում հյուրընկալված ուսանողների հերթական խումբը հնարավորություն ունեցավ առավել հստակ պատկերացում կազմել ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման մասին:

«Շարժական կապի ընձեռած հնարավորություններից առաջին անգամ օգտվող մարդկությունը պատկերացում անգամ չէր կարող կազմել, թե ինչ ծառայություն կարող է ապահովել այդ կապի վերջին սերունդը 89 տարի հետո: Դուք ականատեսն եք օրեցօր մեծացող այն պահանջարկի, որն արձանագրվում է ինֆորմացիոն տեղեկատվություն ստանալու հարցում: Զարգացում ապահովելու լավագույն ճանապարհը հաջողված փորձի ուսումնասիրության արդյունքում իրականացված քայլերն են: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար կարևոր է ՏՏ ոլորտում մեր երկրի հեղինակությունը: Գործունեության սկզբից մենք առաջնորդվել ենք այդ հաջողությունը երաշխավորելու սկզբունքով և պատրաստակամ ենք` մեր փորձը ձեզ հետ կիսելու հարցում»,-ուսանողներին ասաց Հայաստանի բջջային առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը` Ռալֆ Յիրիկյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---