Ինտերնետի միջին արագությունը Հայաստանում 2010 թվականի հունիսի դրությամբ կազմել է 303.85 Կբ/վ

Ինտերնետի միջին արագությունը Հայաստանում 2010 թվականի հունիսի դրությամբ կազմել է 303.85 Կբ/վ

PanARMENIAN.Net - Ինտերնետի միջին արագությունը Հայաստանում 2010 թվականի հունիսի դրությամբ կազմել է 303.85 Կբ/վ: Նման եզրակացության է հանգել է www.speedtest.am կայքում զետեղված հետազոտության հեղինակները: Տվյալ զեկույցն իրենից ներկայացնում է հունիս ամսվա պատկերը և պարունակում է մանրամասն ինֆորմացիա, որը բաղկացած է երկու մասից, առաջինը մասը հիմնված է www.speedtest.am կայքում տարբեր ինտերնետ պրովայդերների ծառայություններից օգտվողների կատարած չափումների միջին արժեքների վրա, երկրորդ մասը` այդ նույն մարդկանց` իրենց պրովայդերին տված գնահատականի վրա: Զեկույցի տվյալները ստացված են www.speedtest.am կայքի հունիս ամսվա ընթացքում մոտ 37000 այցելուների ավելի քան 89000 չափումների հիման վրա: Ամենաբարձր արագությունն, ըստ զեկույցի, ապահովում են Ucom 636.66 կբ/վ, FastNet 450.99 կբ/վ, Orange 345.43 կբ/վ, Cornet 334.15 կբ/վ և Beeline 332.00 կբ/վ պրովայդերները: Ամենացածր արագությունն ունի Infotech 190.49 կբ/վ պրովայդերը, ասվում է զեկույցում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---