Հայաստանը հաքերային գրոհների և համակարգչային վիրուսներով վարակվելու քանակությամբ զբաղեցնում է երրորդ տեղը

Հայաստանը հաքերային գրոհների և համակարգչային վիրուսներով վարակվելու քանակությամբ զբաղեցնում է երրորդ տեղը

PanARMENIAN.Net - Հայաստանը և Ադրբեջանը մտել են այն երկրների հնգյակ, որոնք ամենաշատն են ենթարկվում հաքերային գրոհների և վիրուսներով վարակվելու: Հայաստանում յուրաքանչյուր 24-րդ համակարգիչ և Ադրբեջանում յուրաքանչյուր 39-րդ համակարգիչ կարող են ենթարկվել վիրուսային հարձակման: Այդպիսի տեղեկատվություն է պարունակվում AVG ընկերության հաշվետվությունում: Ցուցակը գլխավորում են Թուրքիան և Ռուսաստանը: Տեղեկատվական անվտանգության առումով ամենաանվտանգ երկրներն են Ճապոնիան, Թայվանը, ինչպես նաև մի շարք աֆրիկյան երկրներ (Սիերա Լեոնե, Նիգերիա և այլն): AVG ընկերության ավագ գիտաշխատող Ռոջերս Թոմպսոնի խոսքերով, Թուրքիայում, Ռուսաստանում, Հայաստանում և Ադրբեջանում ցուցանիշների բարձր մակարդակի պատճառն անօրինական վեբ-կայքերի տարածված լինելն է, ինչպես նաև օգտագործողների անզգուշությունն ինտերնետում հղումներով և ֆայլերով փոխանակվելու ժամանակ:

AVG ընկերությունը համաշխարհային առաջատար է տվյալների պաշտպանության ապահովման ծրագրերի ստեղծման ոլորտում: Ընկերության հաճախորդներն են ավելի 80 մլն տնային օգտագործողներ և փոքր ձեռնարկություններ 167 երկրներում: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---