Գյումրիում կբացվի մուլտիմեդիայի ուսուցողական լաբորատորիա

PanARMENIAN.Net - Մուլտիմեդիա ուսումնական լաբորատորիա կբացվի Գյումրիում, 2011 թ., Գյումրիի տնտեսական զարգացման շրջանակներում: ИТ MARANI և անիմացիայի բնագավառի բիզնես ֆորումի բացման ժամանակ ելույթ ունենալով` ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը: Ըստ նրա, մշակվելու են որոշակի ուսումնական ծրագրեր դպրոցականների համար:

«Գյումրիում 3 D գրաֆիկի ստեղծման ռեսուրսներ կան: Այնտեղ հիմնականում աշխատում են ազատ գործող մարդիկ: Կարծում եմ, կարող ենք կապ ստեղծել Երևանում գործող ընկերությունների հետ և աշխատանքների մի մասը տեղափոխել Գյումրի», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է Գուրգեն Պարոնյանը:

Նա հայտնել է նաև, որ ծրագրվում է Գյումրիում դեռահասների համար բացել անիմացիոն ակումբ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---