Օրենսդրական փոփոխությունները կմեծացնեն Հայաստանում թվային տեղեկատվության կիրառման հնարավորությունները

PanARMENIAN.Net - «Հեղինակային և կից իրավունքների մասին օրենքի» փոփոխությունները, որոնք ուղղված են էլեկտրոնային միջավայրում հեղինակային իրավունքների պաշտպանությանը, նախատեսվում են 2011 թ.: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է ՀՀ մտավոր սեփականության գործակալության հեղինակային և կից իրավունքների պաշտպանության բաժնի պետ Սոնյա Վարդանյանը:

Նրա խոսքերի համաձայն, ճշտման կարիք ունեն օրենքի 22-26 հոդվածները, որոնք որոշում են այն դեպքերը, երբ կարելի է ազատորեն օգտագործել ստեղծագործությունն` առանց հեղինակի թույտվության:

Հայաստանը պայմանագրեր է ստորագրել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հետ, որոնք կարգավորում են էլեկտրոնային միջավայրում հեղինակային իրավունքները և ենթադրում են պաշտպանական միջոցների կիրառում` անլեգալ ձևով ստեղծագործությունն օգտագործելու հնարավորությունները կանխելու համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---