Հայաստանում Ինտերնետից օգտվում է բնակչության 47.1%-ը20 սեպտեմբերի 2010 - 17:30 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի հունիսի տվյալներով Հայաստանում 1 396 550 Ինտերնետից օգտվող է գրանցվել, ինչը կազմում է երկրի բնակչության 47.1%-ը: Նման տեղեկատվություն է տեղակայվել Internet World Stats կայքում` վկայակոչելով Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի տվյալները: Ավելի վաղ Internet World Stats-ը հրապարակել էր Էլեկտրակապի Միջազգային Միության (ԷՄՄ) 2010թ. հունիսի տվյալները, որոնց համաձայն Հայաստանում Համացանցից օգտվում է բնակչության միայն 7%-ը (208 հազ. 200 հոգի): ԷՄՄ գնահատմամբ, 2009 թվականին Հայաստանում Ինտերնետից օգտվողների թիվը կազմում էր 191 հազար (բնակչության 6.4%-ը): Դրա հետ մեկտեղ, Հայաստանում որոշ փորձագետներ գտնում էին, որ ԷՄՄ տվյալները զգալիորեն նվազեցված էին, քանի որ վիճակագրության մեջ հաշվի չէին առնվել բջջային Ինտերնետից օգտվողները: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի |