TEDx Yerevan Women խորհրդաժողովը տեղի կունենա Երևանում ընթացիկ տարվա դեկտեմբերին

TEDx Yerevan Women խորհրդաժողովը տեղի կունենա Երևանում ընթացիկ տարվա դեկտեմբերին

PanARMENIAN.Net - TEDx Yerevan Women խորհրդաժողովը տեղի կունենա Երևանում 2010թ. դեկտեմբերին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երևանում TEDx-ի կազմակերպման լիցենզիայի հեղինակ Քրիստինե Սարգսյանը: Խորհրդաժողովի շրջանակներում տեղի կունենա TED Women-ի շնորհանդեսների տեսահեռարձակում: Զեկույցները նվիրված են լինելու կանանց, նրանց խնդիրներին ու նվաճումներին: Լիցենզիան նաև թույլ է տալիս մի քանի տեղաբնակ բանախոսների ելույթներ: Ըստ Քրիստինե Սարգսյանի, TEDx Women նոր նախագիծ սկսելու համար պատճառ հանդիսացավ TED խորհրդաժողովներում ելույթ ունեցող կանանց քանակի կտրուկ նվազումը:

Տեխնոլոգիաներին, արվեստին ու դիզայնին նվիրված TEDx խորհրդաժողովն առաջին անգամ տարածաշրջանում տեղի ունեցավ Երևանում: 17 ելույթ ունեցողները Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից ու Քուվեյթից ներկայացրեցին իրենց գաղափարներն ու փորձը: TEDx-ը ամերիկյան TED (Technology Entertainment Design հիմնադրամի ոչ պաշտոնական ծրագիրն է: 1984թ. ի վեր հիմնադրամը ամենամյա խորհրդաժողովներ է անցկացնում, որտեղ նույն բեմում հավաքվում են գիտնականներ, քաղաքական գործիչներ, ձեռներեցներ, նկարիչներ, երաժիշտներ, ինժեներներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---