«ԱրմենՏել»-ն ավելի քան 5 անգամ նվազեցրել է կորպորատիվ ինտերնետի սակագինը

«ԱրմենՏել»-ն ավելի քան 5 անգամ նվազեցրել է կորպորատիվ ինտերնետի սակագինը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ երաշխավորված սիմետրիկ ինտերնետի սակագինը «Կորպորատիվ Ինտերնետ» ծառայության շրջանակում նվազել է ավելի քան 5 անգամ: Ամսական բաժանորդային վարձը 1Մբ /վ կապուղու թողունակությամբ նվազել է մինչև 144000 դրամ, 2 Մբ /վ-ը` 246000 դրամ, 3Մբ /վ-ը` 366000դրամ և 4Մբ/վ-ը` 480000 դրամ: Ցանկության դեպքում հաճախորդները կարող են միանալ նաև այն սակագնային փաթեթներին, որոնք ապահովում են մեծ արագություն, յուրաքանչյուր ավելացված 1Մբ /վ համար վճարելով 120000 դրամ:

Հաճախորդը կարող է նաև ընտրել սակագնային փաթեթ մինչև 80% թողունակության ընդլայնման հնարավորությունով: Այն կատարվում է հաճախորդի հայտի հիման վրա: Կապուղու թողունակության ընդլայման հնարավորությունը սահմանափակ է` 5 օր մեկ ամսում: Մեկ հայտի մինիմալ ժամկետը 24ժամ է: Այս պարագայում 1 Մբ /վ, 2 Մբ /վ, 3Մբ /վ և 4Մբ /վ թողունակությամբ անսահմանափակ փաթեթի ամսական բաժանորդային վարձը կասմում է 158000, 271000, 402000 և 528000 դրամ համապատասխանաբար: Յուրաքանչյուր ավելացված 1 Մբ /վ-ի արժեքը 132000 դրամ է:

«Օգտվելով միասնական օպերատորի նոր առաջարկից, մեր հաճախորդները ոչ միայն կստատան ինտերնետ ցանցին միանալու երաշխավորված կապուղի, այլ անհրաժեշտության դեպքում կարող են ընդլայնել նրա թողունակությունը: Կորպորատիվ ինտերնետի նոր սակագները նվազեցվել են ավելի քան 5 անգամ, իսկ անհրաժեշտ ժամանակ արագությունն ավելացնելու հնարավորությունը չունի հավասարազորը ինտերնետ ծառայությունների շուկայում»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Միանալով վերոհիշյալ սակագնային փաթեթներից որևէ մեկին հաճախորդը անվճար կստանա 8 IP հասցե: Ծառայությունը նախատեսված է այն կորպորատիվ հաճախորդների համար, ում անհրաժեշտ է մշտական հասանելիություն ինտերնետ ցանցին, ասվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---