Դեկտեմբերին հայտնի կդառնան Հայաստանի լավագույն ութ կայքերը

Դեկտեմբերին հայտնի կդառնան Հայաստանի լավագույն ութ կայքերը

PanARMENIAN.Net - Armnet-ի լավագույն կայքերը կընտրվեն Armnet Awards առաջին համահայկական վեբ-մրցույթի շրջանակներում: Մրցանակը սահմանել են SP Marketing Solutions մարքեթինգային գործակալությունը, Circle. am կայքը և բջջային օպերատոր Orange Armenia-ն, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Ինչպես մամլո ասուլիսւոմ հայտարարել է SP Marketing Solutions-ի տնօրեն Հայկուհի Տակսիլդարյանը, մրցույթի գլխավոր նպատակն է վեբ-տեխնոլոգիաների զարգացումը: Մեկ այլ կարևոր առաքելությունն է ոլորտի մոնետիզացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը: «Այսօր մենք ունենք բարձրակարգ մասնագետներ, լավ գաղափարներ, սակայն պակասում են ներդրումային ծրագրերը, տիրապետումը մարքեթինգային գործիքներին»,-ասել է նա: Ըստ Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի, մրցույթը լավ առիթ է վեբ-ոլորտի զարգացման համար:

Մրցույթի անցկացման ընթացակարգն ենթադրում է երկփուլ հանրային քվեարկություն armnetawards.am կայքում՝ նոյեմբերի 10-30-ը, և միջազգային ժյուրիի գնահատում ՝ դեկտեմբերի 3-4-ը: Մրցույթին կարող են մասնակցել 2008-10թթ. ստեղծված կամ էապես նորացված կայքերը: Կայքերը պետք է կապ ունենան Հայաստանի հետ՝ ստեղծված լինեն հայկական շուկայի համար, կամ ներկայացնեն Հայաստանի կամ Սփյուռքի մշակույթը, պատմությունը, խնդիրները կամ ամբողջովին պատրաստված լինեն Հայաստանում գրանցված ընկերության կողմից: Մրցույթին մասնակցելու համար կայքը հարկավոր է գրանցել armnetawards.am. մրցույթի պաշտոնական կայքում:

Միջազգային ժյուրիի կազմում են ինչպես հայկական ընկերությունների, այնպես էլ Microsoft, Opera Sotware ընկերությունների, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի, Vkontakte.ru սոցիալական ցանցի ներկայացուցիչները: Եզրափակիչ կանցնի 75 կայք, որոնք կմրցեն ութ անվանակարգերում՝ «Դիզայն և հարմարավետություն», «Նորարարություն», «Տեխնիկական կատարում», «Բովանդակություն», «Տարվա առաջընթաց», «Ժողովրդական ընտրություն», «Orange-ի հատուկ մրցանակ»:

Նախագծի շրջանակներում տեղի կունենա նաև կոնֆերանս, նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, որտեղ հանդես կգան ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի մասնագետներ: Կոնֆերանսի մուտքն ազատ է, ըստ նախնական գրանցման:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---