«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը նշեց իր 10-ամյակը23 նոյեմբերի 2010 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Գործունեության 10 տարիների ընթացքում «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնն իրականացրել է շուրջ 100 ծրագիր, որոնց մի մասը համազգային նշանակություն ունի: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը, ծրագրերի մի մասը համազգային նշանակություն ուներ: «Մենք ոչ միայն մասնակցում ենք ՏՏ ծրագրերի իրականացմանը, այլ նաև մասնակից ենք համապատասխան միջավայրի ձևավորմանը երկրում»,-ասել է նա: Ըստ նրա, կենտրոնը տարեկան մի քանի մլրդ դրամ օգուտ է բերում պետությանը (էլեկտրոնային համակարգերի սպասարկում, տվյալների բազաների ավոտմատացում): Ինչպես նշել է Չոբանյանը, հիմնական ծրագրերը կապված են Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման և զարգացման հետ: Արդեն 2011թ. նախատեսվում է ներկայացնել տեղեկատվության փոխանակման ծրագիր, որը թույլ կտա ՀՀ քաղաքացիներին միասնական ինտերֆեյսով ստանալ տարբեր նախարարությունների տնօրինության տակ եղած իր մասին տեղեկությունները: «Ծրագիրը ունիվերսալ է և կարող է կիրառվել պետկառավարման ողջ համակարգում»,-ասել է Չոբանյանը: «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է 2000 թվականին, պետական, մասնավորապես սոցիալական պաշտպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման և զարգացման նպատակով: Գործունեության 10 տարիների ընթացքում պետական և մասնավոր ոլորտների համար կազմակերպության կողմից մշակվել և ներդրվել են բազմաթիվ կարևորագույն տեղեկատվական համակարգեր: «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնն այսօր Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններից է։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք |